
Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել: Ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 17 մլն դրամ, 85 հազ. դոլար, 220 հազ. չինական յուան եւ 7 հազ. եվրո:
Դեսպանի տարեկան աշխատավարձը կազմել է 200 հազար 240 չինական յուան: Բացի այդ՝ նա ստացել է նաեւ 1 մլն 472 հազար դրամ թոշակ: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հարազատ եղբայրն է: