Դե լավ էլի, սենց չի կարելի. Վարդան Այվազյանը` ընդդիմադիրներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա իր խոսքում հիմնականում դիմեց ընդդիմադիրներին, ովքեր քննադատում են նախագիծը:

Վարդան Այվազյանի խոսքով՝ ընդդիմադիրների մանկական երազանքն է եղել կուսակցությունների կայացման գործընթացը, որն այս նախագծով ստեղծվում է: «Ինչ է, վա՞տ է: Դե լավ էլի, սենց չի կարելի: Եթե չեք կարում էդ բեռը վերցնեք, ուրիշ բան ա: Ինչ Սահմանադրություն ուզում ենք գրենք, թեկուզ բռնատիրական, վերևը երկու տող գրենք՝ Սերժ Սարգսյանը չի կարող վերընտրվել, ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին, դուք միանգամից կողմ կըլնեք: Երեք խնդիրների մասին եք խոսում, երեք ձեր մանկական երազանքների մասին, իսկ ամբողջ Սահմանադրության նախագծի վերից վար գնում է դա»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս