
«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն այսօր վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:
«L’ Equipe»-ը հայտնում է, որ բոսնիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Եվրո-2016 ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա – Անդորրա հանդիպման ժամանակ:
Պյանիչը ստիպված բաց էր թողել ակումբի վերջին 2 հանդիպումները, որոնցում «Ռոմա»-ն հաղթել էր «Ֆրոզինոնեին» (2:0) և ոչ ոքի խաղացել «Բարսելոնա»-ի (1:1) հետ: