Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին “Pastinfo .am”-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Ի դեպ նշենք, որ վերջինս նախապես մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն չունեն և որ ինքը կպատասխանի մեր հարցին:
Իսկ մինչ այդ քաղաքապետարանի աշխատակցուհին չէր ցանկանում որևէ մեկի հեռախոսահամարը տալ ասելով, որ բոլորը ժողովի են և մեր հարցերին ոչ ոք չի կարող պատասխանել: