Փետրվարի 21-ին հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել էր ոստիկանության Ստեփանավանի բաժնի և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի և 1990 թ. ծնված Արմինե Ռ.-ի դիակները:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, ,մոնօքսիդե տեսակի գազի թունավորումից: