5 մարդ թունավորվել է շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 23-ին, ժամը 04.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում  հաղորդում է ստացվել, որ ,Էկզոգեն թունավորումե ախտորոշմամբ մի բնակարանից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 66-ամյա Անի Ղ-ն, 39-ամյա Կարեն Մ.-ն, 38-ամյա Կարինե  Մ.-ն, 16-ամյա Անի Մ.-ն եւ 14-ամյա Լեւոն Մ.-ն, որոնք հիվանդանոցում հայտնել են, որ տանը թունավորվել են շմոլ գազից:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս