Դեղերը թանկացել են. ահազանգում են թոշակառուները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 80-ամյա բնակիչ Ստեփան Մալխասյանը երեկ ահազանգեց «Ժողովուրդ»-ին եւ բողոքեց դեղերի թանկացումներից: Ըստ թոշակառուի՝ ինքն օգտագործում է «Ադելֆան» տեսակի դեղամիջոցը, որը մի քանի օրում թանկացել է 270-280 դրամով: «Ես թոշակառու եմ եւ օգտագործում եմ ճնշման, սրտի, շաքարային դիաբետի դեղեր: Միշտ արյան բարձր ճնշման դեպքում օգտագործում եմ «Ադելֆան» կոչվող հնդկական արտադրության դեղամիջոցը: Սա ամենաէժան դեղն էր. հունվար ամսին այն արժեր 100 դրամ, հետո դարձավ՝ 110, ապա՝ 190-200 դրամ: Իսկ, ահա, երեկ գնացի մեր տան մոտակա դեղատուն, որպեսզի գնեմ այդ դեղը, եւ ինչ՝ այն արժի 480 դրամ:

Իսկ որոշ դեղատներում տվյալ դեղը վաճառվում է 500 դրամով»,- զայրացած պատմեց Մալխասյանը: Նշենք, որ մեր հանրապետությունում դեղերի շրջանառությունը կարգավորվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքով: Մինչ այժմ առողջապահության նախարարության կողմից դեղերի գների վերահսկողություն չի իրականացվում: Դեղերի շուկան գտնվում է ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի վերահսկողության տիրույթում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս