Մարգարիտ Եսայանի ելույթների տեքստերը նախագահականում են գրվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ամեն անգամ մինչեւ խորհրդարանում ելույթով հանդես գալն անպայման այցելում է Բաղրամյան 26: Նա նախագահական նստավայրի իր «կուռատրների» հետ համաձայնեցնում է ելույթների տեքստերը, մասնավորապես, թե այս անգամ ընդդիմադիրներից ում վրա պետք է հարձակվի: Ելույթից հետո կրկին ներկայանում է նախագահական նստավայր: Ըստ լուրերի՝ ՀՀԿ-ական նախկին լրագրող Մարգարիտ Եսայանն այնտեղ է գնում իր ելույթների «հոնորարների» ետեւից:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց հենց իրենից՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանից ճշտել՝ իրոք այդպես է՝ ինքը իր ելույթների տեքստերը նախապես համաձայնեցնո՞ւմ է Սերժ Սարգսյանի հավատարիմ անձանց հետ: «Դա ծիծաղելի է, ես քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, իշխանության ներկայացուցիչ պատգամավոր եմ ու իմ ելույթներում արտահայտում եմ իմ քաղաքական ուժի դիրքորոշումն ու տրամադրվածությունը»,- ասաց Եսայանը: Ըստ էության, նա չհերքեց լուրերն այն մասին, որ իր ելույթները «գրվում» են նախագահականում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս