
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայի առաջնության 6-րդ տուրից առաջ ունի լուրջ կադրային կորուստներ:
«Վեստ Հեմ»-ի հետ հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի հիմնական կազմի խաղացողներ Վենսան Կոմպանին, Պաբլո Սաբալետան, Գաել Կլիշին, Ֆաբիան Դելֆը և Սամիր Նասրին:
Ապաքինվել է և մեկնարկային կազմում կլինի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Նշենք, որ այսօր կայանալիք «Մանչեսթեր Սիթի» – «Վեստ Հեմ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: