
Այսօր Ճապոնիայի Հյոգո նահանգում անօդաչու թռչող սարքն ընկել է երկրի ամենահին ամրոցներից մեկի վրա, որը հանդիսանում է ծագող արևի երկրի Ազգային գանձերից մեկն ու ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Կիոդո գործակալության տվյալներով` անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է շենքի անվտանգության աշխատակիցների կողմից տեղի ժամանակով 06:15-ին ամրոցի գլխավոր աշտարակի 5-րդ հարկում: Կառույցի զննության արդյունքում ջրահեռացման համագարկի վրա ճաք է հայտնաբերվել:
Ներկայում Ճապոնիայի իրավապահները փորձում են պարզել անօդաչուն կառավարած անձի ինքնությունը: