Թուրինի «Յուվենտուս»-ը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել հարձակվող Ալվարո Մորատային, որպեսզի ֆուտբոլիստը չվերադառնա Մադրիդի «Ռեալ»:
Խնդիրն այն է, որ Մորատայի հաջող խաղը Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ստիպել է մտածել խաղացողին վերադարձնելու մասին: Եթե «Ռեալ»-ը 30 միլիոն եվրո առաջարկի իր սանի համար, ապա «Յուվենտուս»-ը չի կարող մերժել:
«Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան պատրաստ է ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ: