Վերաքննիչ դատարանի դատավորի վրացական լարիները. ինչպես է նա հաջողացրել Վրաստանից մոտ 19 մլն դրամ ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանն իր հիմնական եկամուտները, պարզվում է, ստանում է վրացական լարիով: Ըստ նրա 2014 թվականի հայտարարագրի՝ անցած տարվա վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 30 մլն դրամ եւ 50 հազար դոլար: Դատավորի ամսական աշխատավարձը կազմել է՝ մոտ 600 հազար դրամ:

Բացի այս՝ դատավորը նախորդ տարվա ընթացքում ստացել է 95 հազար 576 վրացական լարի արժողությամբ շահաբաժին: Եթե այդ գումարը վերածենք դրամի, ապա կստացվի, որ նա Վրաստանից մոտ 19 մլն դրամ է ստացել: Ի դեպ, դատավորը նախորդ՝ 2013 թվականին էլ 82 հազար 284 վրացական լարի է ստացած եղել: Դատավորի կինը՝ Աստղիկ Նազարյանը, ում ամսական աշխատավարձը կազմում է 107 հազար 500 դրամ, նախորդ տարվա ընթացքում գնել է «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն դրամ արժողությամբ: Նազարյանի կնոջ դրամական միջոցները կազմել են 2.5 մլն դրամ:




Լրահոս