Armenian text to speach

44 եվ 100 համարի երթուղու միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով։
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:



Լրահոս