ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակի հարցերով նախարարի պաշտոնին է առաջադրել բացահայտ համասեռամոլ Էրիկ Ֆենինգին, ով վերջին շրջանում Պենտագոնում ղեկավարող պաշտոններ է զբաղեցրել, գրում է The Wall Street Journal-ը:
47-ամյա Ֆենինգը գնահատվում է Պենտագոնում որպես «ծագող աստղ»: Նրան անվանում են ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետներից մեկը: Օբամայի խոսքով` Ֆենինգն ունի բազմամյա ստուգված փորձ ու առաջնորդի բացառիկ հատկություն:
«Ես նրան շնորհակալ եմ մեր զինծառայող կանանց ու տղամարդկանց նվիրվածության համար, և ես համոզված եմ, որ նա հոյակապ կերպով կղեկավարի ԱՄՆ զինվորներին»,- ասել է ԱՄՆ նախագահը: