Տավուշի զինկոմը սպանվել է ավտոմեքենան արագ վարելու հետ կապված վիճաբանության պատճառով. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան Տավուշի մարզի Մովսես գյուղում կրակոց է հնչել, ինչի հետևանքով սպանվել է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից Armlur.am-ը տեղեկացավ, որ Պապյանը հրազենային վիրավորում է ստացել պարանոցի շրջանում:

Պարզվել է, որ երեկ՝ ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում վիճաբանության ժամանակ 41-ամյա Արթուր Մկրտչյանը իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է: Արթուր Մկրտչյանն այսօր կեսգիշերին Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:

Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Armlur.am-ին հայտնեց, որ սպանվածն ու սպանության մեջ կասկածվողն Մովսեսի բնակիչներ են: Զինկիոմ Պապյանն ունի 2 որդի, մյուսը՝ 3. «Մանրամասներ չգիտեմ, ինձ միայն հասել է, որ մեքենան արագ վարելու պատճառով է եղել: Պապյանը նկատողություն է տվել, նա էլ այդպիսի բան է  արել»,- ասաց մեր զրուցակիցը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

Տաթև Հարությունյան




Լրահոս