
Սեպտեմբերի 18-19-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Շինարարների փողոցում այրվել է 200 քմ, Ա. Շահինյան 14 փողոցում` 800 քմ, Հաղթանակի զբոսայգում՝ 100 քմ խոտածածկ տարածք:
Արարատի մարզի Արարատ քաղաքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: