Վթար Կարճաղբյուր գյուղում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում` «Փարոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի (վարորդ՝ 1990 թ. ծնված Ս. Ս.) 34 UF 037 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ս. Ս.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս