ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում: Բնականաբար, «թիրախում» առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. «Ես երկուս եմ նշանակում Սարգիսին՝ իր կատարած աշխատանքի համար»: Ու թեեւ Ս. Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, ՀՀԿ-ականները պնդում են, որ միայն Աշտարակում Րաֆֆու հաղթանակն արդեն Սահակյանի «երկուսն» ապահովում է:




Լրահոս