ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 75-ամյա բնակիչ Անիկ Դավթյանից: Նա մեզ պատմեց, որ նախագահական ընտրությունների օրը Արտաշատի 3-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իրեն կոպտել է ու վիրավորել: Տեղեկացնենք, որ Վիրաբյանն Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակից է: «Ես ընդամենն ուզում էի տեսնել՝ իմ բարեկամների եւ հարազատների անունների դիմաց ստորագրություն կար, թե ոչ: Բայց Վիրաբյանն ինձ քաշեց ու վիրավորեց՝ լկտի՛, քեզ ո՞վ չի ճանաչում, դո՛ւրս շպրտեք, ըսե՛նց արեք, ընե՛նց արեք»,-վրդովված պատմեց քաղաքացին: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որը թեեւ արձակուրդում է, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստացավ Վիրաբյանին հրավիրել իր մոտ եւ ամոթանք տալ այդ պահվածքի համար. «Տվյալ քաղաքացուն էլ խորհուրդ եմ տալիս օգտվել իր քաղաքացիական իրավունքներից: Ինչպես օրենքն է պահանջում, թող այնպես էլ վարվի: Ես դեմ եմ կոպիտ վերաբերմունքին»:




Լրահոս