
Քիչ առաջ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանեց Արարատի գինու կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայան, որտեղ այսօր առավոտից հավաքվել են մի խումբ խաղողագործներ:
Ծառուկյանը հավաքվածների հետ կարճատև զրույց ունեցավ՝ խոստանալով, որ երկուշաբթի օրվանից կսկվի խաղողի մթերումն ամբողջությամբ:
Գործարանի տնօրենին նա հանձնարարեց, որ առաջին հերթին ուշադրություն դարձնեն նորաստեղծ այգիներ ունեցող խաղողագործներին, քանի որ դա նրանց առաջին բերքն է:
Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ ուշ: