Ծովով Թուրքիայից Հունաստան հասնելու փորձի ժամանակ 5-ամյա սիրիացի աղջնակ է զոհվել, հայտնում է The Daily Star-ը:
Նշվում է, որ փախստականների խումբը փորձել է հասնել հունական ափեր նավով, որը խորտակվել է: Արդյունքում 5-ամյա աղջնակ է զոհվել, բացի այդ, մի քանի փախստական անհետ կորել է:
Հունաստանի ափային պահակախմբին հաջողվել է փրկել 13 մարդու, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին համացանցը ցնցեց 3-ամյա սիրիացի տղայի մահվան մասին պատմությունը, ում դին հայտնաբերել էին թուրքական ափին: Տղան զոհվել էր ընտանիքի հետ, ովքեր, ինչպես և մնացած փախստականները, փորձել էին ներթափանցել Եվրոպա՝ լավ կյանք փնտրելու ակնկալիքով: