Բակո Սահակյանը մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հաստատությունը չափազանց պահանջված է մեր երկրի համար, եւ նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս