Չնայած Սիրիայում ճգնաժամի հարցով տարբեր մոտեցումներին՝ Թուրքիան և Ռուսաստանը կարող են համագործակցել՝ կայունության, միասնականության և տարածքային ամբողջականության ապահովման համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավար Ֆերիդուն Սինիրլիօղլուն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Rzeczpospolita-ն:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը Սոչի կատարած այցի ժամանակ նշել է, որ ռուսական և թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հանդեպ:
«Այնուամենայնիվ, մենք համաձայն ենք, որ Սիրիայում ներկայիս դրությունն անընդունելի է, և մեր երկու երկները գիտակցում են ահաբեկչության սպառնալիքը»,-ընդգծել է նա: Լավրովն իր հերթին ողջունել է վերջինիս մոտեցումն ու հայտնել, որ Թուրքիան կմնա կարևոր գործընկեր Ռուսաստանի համար: