
Չիլիի իշխանություններն ուրբաթ երեկոյան հայտարարել են, որ երկրում գրանցված հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ին, իսկ անհետ կորածների թիվը` 6 է:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ: Երկրաշարժին հաջորդել են 6.4 բալ հզորությամբ հետցնցումներ: