Թբիլիսիի քաղաքային դատարանը նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման, փոխանցում է Грузия Online-ը:
Գիգի Ուգուլավան մեղադրվում է 5 մլն լարիի (2 մլն դոլար) չափով պետական միջոցների հափշտակման մեջ:
Թբիլիսիի նախկին քաղաքապետը 9 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն համաներմամբ՝ նա ստիպված է բանտում անցկացնել 4 տարի և 6 ամիս: Նա նաև չի կարող պետական պաշտոններ զբաղեցնել ազատվելուց հետո 6 ամսվա ընթացքում: