«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀԿ գրասենյակում, երբ քննարկվել են ընտրությունների արդյունքները, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը գովել է ՀՀԿ-ական մարզպետերին՝ հատուկ նշելով նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի անունը (որպեսզի փրկի պաշտոնանկության վտանգից): Սակայն ԱԺ նախկին պատգամավոր, ծագումով տավուշցի Գագիկ Մելիքյանը հակադարձել է՝ ասելով, թե մարզպետն իրականում «տապալել» է ընտրական գործընթացը: Եվ ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ հատկապես Իջեւան քաղաքում ՀՀԿ-ն գրեթե պարտվել է (այնտեղ քաղաքապետը ԲՀԿ-ական է): «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի իսկությունը պարզել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որն ասաց, թե իրենք ամփոփել են ընտրությունները, սակայն ոչ ոքից չեն դժգոհել:
ԴԺԳՈՀԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ