
Դուբայում այսօր եռօրյա սուգ է հայտարարվել երկրի կառավարչի որդու մահվան կապակցությամբ:
Շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը՝ Դուբայի առաջնորդ ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին 34 տարեկան հասակում սրտի կաթվածից մահացել է : Այս մասին հայտարարում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով WAM-ին:
Շեյխ Ռաշիդի մահացած որդին Դուբայի իշխանի 22 երեխաներից երկրորդ ավագ որդին էր:
Էմիրությունների իշխանությունները դեռ չեն հայտնում որևէ մանրամասներ: