Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել է, այսօր խաղողագործները հավաքվել էին Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի Մասիսի խաղողի մթերման կայանում: Նրանց բողոքը մեկն էր` ինչու չի մթերվում խաղողը:
Մինչ Գագիկ Ծառուկյանի` խաղողագործների հետ հանդիպելը, հավաքվածներին մոտեցավ գործարանի տնօրեն Մարինե Հարությունյանը: Նա խոսեց խաղողագործների հետ, խոստումներ տվեց և այլն: Բայց, չգիտես ինչու, տիկին Հարությունյանը նեղվեց, որ լրատվամիջոցները իրեն նկարում են:
«Էս ովքե՞ր են ինձ նկարում: Մի նկարեք էլի, կարողա ես «ծելեգենիկ չեմ» »,- դիմելով լրատվամիջոցներին կոպիտ կերպով հայտարարեց տնօրենը և պահանջեց ներկայանալ, թե ովքեր են իրեն նկարողները: Նա դժգոհեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց «լկտի ձևով» են պահում: Միգուցե, ըստ նրա, իրեն նկարելը համարվում է «լկտի ձևով» նկարել, դժվար է ասել:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան