
Ճապոնացի զբոսաշրջիկը մահացել է հնդկական Թաջ Մահալի աստիճաններին սելֆի կատարելու փորձի ժամանակ, փոխանցում է BBC-ն:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ սելֆիի ժամանակ զբոսաշրջիկը սայթաքել է և ընկել դամբարանի աստիճաններից: Հարվածի ժամանակ նա գլխուղեղի վնասվածք է ստացել, որից էլ մահացել է հիվանդանոցում:
Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ զբոսաշրջիկն ուշաթափվել է հարվածից հետո: Հայտնի է, որ ճապոնացին դեպքի ժամանակ գտնվել է 3 այլ զբոսաշրջիկների հետ, որոնցից մեկն ընկնելու ժամանակ ոտքի կոտրվածք է ստացել: