
Իսլամիստ գրոհայինները Սիրիայի հյուսիս-արևմուտքում գրավված ավիաբազայում մասսայական կրակահերթերի ժամանակ կառավարական զինված ուժերի 56 անդամի են սպանել, հայտնում է mignews-ը:
Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնը հայտարարել է, որ Աբու-ազ-Զուհուր ավիաբազայում մասսայական սպանությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Ավիաբազան, որը գտնվում է Իդլիբ մարզում, գրավվել է «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումների կողմից սեպտեմբերի 9-ին:
«Մասսայական հանցագործության մասին տեղեկությունները համապատասխանում են ճշմարտությանը»,-ասվում է Մարդու իրավունքների հարցով սիրիական կենտրոնի հաղորդագրության մեջ: