Նախօրեին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 21-ամյա ժամկետային զինծառայող Գոռ Ղազարյանը: «Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գոտու ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն»,-ասված է պաշտպանության բանակի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում։
ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ