Սեպտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 շենքի (Մոր և մանկան առողջության կենտրոն) մոտակայքում գտնվող այգում` դաշնամուրի մոտ, պայթուցիկ սարք է տեղադրված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված վայրում հրավառության համար նախատեսված սարք է տեղադրված: