Կոմիի Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Գայզերը ձերբակալվել է հանցավոր համագործակցության ու խաբեբայության գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով իրավապահ մարմիններում սեփական աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով` Գայզերի հետ նաև ձերբակալվել է նրա տեղակալ Ալեքսեյ Չերնովն ու Կոմիում հայտնի ձեռնարկատեր Վալերի Վեսելովը:
«Կոմիում հետաքննչական գործողություններ են իրականացվում»,- հավելել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոմիի Հանրապետության ղեկավար Վյաչեսլավ Գայզերի հանդեպ քրեական գործ է հարուցվել հանցավոր համագործակցության ու խաբեբայության մեղադրանքով: