«Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի մաքսային մասնագետ Սերգեյ Խաչատրյանը դիմել է մաքսային մարմին եւ հայտնել, որ ներքին սպառման համար ներկրված ապրանքները հայտարարագրելիս սխալ է թույլ տվել: Արդյունքում՝ ՀՀ մաքսային ծառայությունում նշված դեպքի առթիվ քննություն է նշանակվել եւ որոշվել է «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ին տուգանել 50 հազար դրամի չափով:
Հիշեցնենք, որ նշված ընկերությունը հանրահայտ «Պեպսի-կոլա» ընկերության հայաստանյան ներկայացուցիչն է եւ պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին: Ընկերությունը կապվում է նաեւ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի անվան հետ: