Աղեղնավորներ, չարժե կարևոր գործեր ծրագրել. սեպտեմբերի 20-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում:

Ցուլ. Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին` տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա: Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր:

Երկվորյակ. Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից` դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ` եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում` կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին. Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է:

Առյուծ. Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է:

Կույս. Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար` դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն: Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար:

Կշեռք. Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին` շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել:

Կարիճ. Այսօր ձեզ ոչինչ բարդ չի թվա, և ցանկացած խնդիր դուք հիանալի կհարթեք: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր` ամենաբարդ իրավիճակներից, ձեռք բերում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր: Օրվան մռայլ գույներ կհաղորդեն մտերիմների հետ հարաբերությունները` դրանք բավական բարդ են դասավորվում: Դուք ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Աղեղնավոր. Չարժե օրվա առաջին կեսին կարևոր գործեր ծրագրել: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի կթվա, և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեք: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի անհամեմատ հաջող` այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք:

Այծեղջյուր. Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ հարցեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի: Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար:

Ջրհոս. Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած, որ դա հեշտ չի լինի: Դուք այսօր հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները: Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ:

Ձկներ. Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել ձեզ համար իրոք կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է ճիշտ որոշել առաջնահերթ գործերը, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն:




Լրահոս