ՇՆՈՐՀԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ նշեց իր ծննդյան 33-րդ տարեդարձը: Այս օրերին բռնցքամարտիկը մարզահավաքներ է անցկացնում Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում: Աբրահամը պատրաստվում է մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունենալիք Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշին:
Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ բռնցքամարտիկը ծննդյան տարեդարձը կնշի ռեստորանում` մարզաակումբի սաների, ընկերների, մարզչի հետ: Իսկ մեր հարցին, թե ինչ նվեր է ակնկալում ստանալ, Աբրահամը պատասխանել է, որ ցանկացած նվեր իրեն ուրախացնում է, չկա որեւէ նյութական նվեր, որի մասին երազում է: Իր համար ամենաթանկ նվերն իր հարազատներին, ընկերներին, մտերիմներին առողջ ու անհոգ տեսնելն է:




Լրահոս