ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը մահանում է մինչեւ 63 տարին լրանալը, ապա այդ դեպքում ինչպե՞ս կտնօրինվեն նրա պարտադիր կուտակային խնայողությունները:

Ալիս Բարսեղյան (43 տարեկան, բուժքույր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մինչեւ կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային խնայողությունները ժառանգության կարգով կանցնեն անձի ժառանգներին: Ժառանգված կենսաթոշակային խնայողությունները կփոխանցվեն ժառանգ(ներ)ի անհատական կենսաթոշակային հաշիվներին կամ կվճարվեն միանվագ վճարի տեսքով: Եթե մահացածի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների արժեքը պակաս է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա գումարը ժառանգներին կվճարվի միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգման ենթակա կուտակային միջոցների արժեքը մեծ է հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկից, ապա ժառանգ(ներ)ը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկի չափով գումարը կստանան միանվագ վճարի տեսքով, իսկ մնացած գումարը կփոխանցվի ժառանգ(ներ)ի անհատական կենսաթոշակային հաշիվներին: Եթե մահացածի ժառանգ(ներ)ը պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից չեն եւ չունեն մասնակիցների ռեեստրում բացված անհատական կենսաթոշակային հաշիվ, ապա նրանց համար կբացվի անհատական հաշիվ, որի վրա էլ կմուտքագրվեն ժառանգված կուտակային կենսաթոշակային միջոցները:

ՀՀ սոցիալական ապահովության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեզ հայտնի մի քանի դեպքերում մահացածի ժառանգները ստացել են միանվագ 200 հազար դրամ՝ անկախ մահացածի կենսաթոշակի չափից, իսկ եթե մահացածը թոշակառու չի եղել, ապա պատահել է, որ հարազատները որեւէ գումար չեն ստացել:




Լրահոս