
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է նոր ֆուտբոլիստներ ընդգրկել կատալոնական ակումբի կազմում:
Այժմ «Բարսելոնա»-ն ենթարկված է պատժամիջոցների և չի կարող նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: «Բարսելոնա»-ն երկու միջոց ունի ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց խուսափելու համար՝ թիմի որոշ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքը կամ նոր հովանավորների օգնությամբ նորեկների իրավունքներ գնելը:
Կատալոնական ակումբը բանակցություններ է վարում տարբեր ընկերությունների հետ, ովքեր կարող են համագործակցել ակումբի հետ: