
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 09.50-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամասի 23-րդ շենքի բնակարաններից մեկը մեղուներ են լցվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մեղուները լցվել են բնակարան պատուհանի մոտ գտնվող պատի արտաքին ճեղքից:
Փրկարարները փակել են պատի ճեղքը եւ Մասիս քաղաքի հակահամաճարակային կենտրոնից վերցված հատուկ թունաքիմիկատներով վնասազերծել են մեղուներին: