Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում: Ադրբեջանի Ջափարլու գյուղի տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի, Ուռի հանդամասում գտնվող նույն գյուղի բնակիչ Ա.Թամրազյանի վարած «Նիսսան Իքսթռաիլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Արձակված կրակոցներից վնասվել է գյուղացու ավտոմեքենան՝ պատճառելով զգալի նյութական վնաս, իսկ նրան հաջողվել է թաքնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկից հատնաբերվել է փամփուշտի գնդակին նմանվող մետաղե մասնիկ:

Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող։




Լրահոս