Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով և անմիջական աջակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո կրկեսի երևանյան հերթական ներկայացման հանդիսատեսն էին նաև խնամքի հատուկ կարիք ունեցող 400 երեխաներ՝ Երևանի հհ. 2, 6, 8, 14, 15, 17 հատուկ դպրոցների աշակերտներ, Մարի Իզմիրլյանի անվան մանկատան, Երևանի մանկան տան սաներ, «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի շահառուներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։ Միջոցառմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով՝ սա քաղաքապետարանի տարեկան միջացառումներից հերթականն է, որի շնորհիվ այս երեխաները նույնպես մասնակից են դառնում մայրաքաղաքի մանկական, մշակութային անցուդարձին։
Ներկայացման ավարտին բոլոր երեխաներն ստացել են նվերներ։