Փետրվարի 25-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 20-ամյա Տիգրան Ա.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հաղորդում է տվել, որ փետրվարի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, փողոցում երկու անհայտ անձինք ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրեն եւ պատճառել վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Ա.-ին ծեծի են ենթարկել 20-ամյա Կարեն Մ.-ն եւ 18-ամյա Տիգրան Մ.-ն, ովքեր նույն օրը, ժամը 19.30-ին, բերման են ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: