Հեռացե՛ք. ուսանողները բաժանվեցին 2 թեվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ փետրվարի 26-ին, դասադուլ հայտարարած ուսանողները երկրորդ անգամ հավաքվել են Երևանի պետական համալսարանի գլխավոր շենքի մոտ: Դասադուլ հայտարարած ուսանողներին դիմավորեցին Պետական համալսարանի ուսանողները և պահանջեցին հեռանալ համալսարանի մերձակայքից։ 
Ինչպես տեղից հայտնում է Lurer .com-ի թղթակիցը դասադուլ հայտարարած ուսանողներից ոմանց բերանը փակված է սև ժապավենով՝ ի նշան ստրկության։
“Եթե ես վճարում եմ, միանշանակ գալիս եմ կրթություն ստանալու, և ակցիայի մասնակիցներն իրենց գոչյուններով ու կոչերով դասապրոցեսը խանգարում են”,-հայտարարեց Պետական համալսարանի ուսանողուհիներից մեկը, ապա համալսարանից դուրս եկած ուսանողները սուլոցների ուղեկցությամբ բարձրացրին իրենց միջնամատերը և վանկարկեցին՝ հե՛-ռա՛-ցե՛ք:
Ակցիայի մասնակիցներն այստեղից շարժվեցին դեպի Մանկավարժական համալսարան: 
 




Լրահոս