Հայաստանը նշում է իր անկախության 24-րդ տարեդարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է իր անկախության հռչակման 24-րդ տարեդարձը: Ըստ ավանդության՝ այդ օրը պետության ղեկավարները, քաղաքական կուսակցությունների ու երկրի հանրության ներկայացուցիչներն այցելում են Եռաբլուրի պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ են դնում ղարաբաղյան պատերազմում զոհված մարտիկների շիրիմներին:

Նշանավոր օրվա առթիվ ամբողջ երկրում տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումներ, տոնական համերգներ, ցուցահանդեսներ: Տոնական օրն ավարտվում է հրավառությամբ Հանրապետության հրապարակում:

Հայաստանի Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հռչակագրով լուծարվեց Հայկական Խորհրդային Սոցիալսիտական Հանրապետությունը եւ հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ:




Լրահոս