«Վոլկսվագեն Վենտո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացու. վերջինս տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին, ժամը 15.44-ին տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ում «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 13 SS 509 պետհամարանիշով (վարորդ` 1975 թ. ծնված Կ. Ս.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 4 շենքի բնակիչ` 1951 թ. ծնված Ն. Դ.-ին, ով տեղում մահացել է:




Լրահոս