
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: