Սեպտեմբերի 21-ին, ժամը 08.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կիա» մակնիշի 31 OS 539 պետհամարանիշի (վարորդ` Է. Պ., ծնվ. 1986 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 LQ 568 պետհամարանիշի (վարորդ` Ա. Ջ., ծնվ. 1991 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ջ.-ին և ուղևոր Լ. Գ.-ին (ծնվ. 1999 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս ուղևորը` Ս. Մ.-ը (ծնվ. 1969 թ.) զոհվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: