Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Շավլոն Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանից» կրած պարտությունից հետո նշել է, որ թիմում չկան հարձակվողներ, ովքեր կկարողանան փոխարինել հիմնական ռմբարկուներին՝ հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին։
«Զե Լուիշը լավ հարձակվող է, ով կարող է գոլի հեղինակ դառնալ նաեւ գլխով, սակայն նա չի հարմարվել թիմին։ Իսկ ո՞վ պետք է փոխարինի Մովսիսյանին։ Այլ տարբերակներ չկան։ Դա է «Սպարտակի» մեծ խնդիրը, քանի որ ներկայիս առաջնությունում գոլեր են խփում միայն Պրոմեսը եւ Մովսիսյանը։ Առանց երիտասարդների թիմը չի կարող շարժվել առաջ»,- Շավլոյի խոսքը մեջբերում է «Bobsoccer»-ը։