ԱՄՆ Սպիտակ տան աշխատակից Ջեյկոբ Բրյուերը մահացել է ԱՄՆ Մերիլենդ նահանգի Հաուարդ շրջանում միջոցառումներից մեկի ժամանակ: Նրա հեծանիվը կորցրել է կառավարումն ու կտրուկ շրջադարձին բախվել է հանդիպակաց գոտու ավտոմեքեններից մեկի հետ, հայտնում է NBC-ին:
Բրյուերը զբաղեցրել է Սպիտակ տան գիտահետազոտական վարչության ավագ խորհրդականի պաշտոնը:
«Ես վշտացած եմ իմ խորհրդականներից մեկի՝ Ջեյք Բրյուերի ողբերգական մահով»,- նշել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Բրյուերը իր ողջ կյանքը նվիրել է կառավարության աշխատանքի բարելավմանն ու ձգտել է ընդլայնել յուրաքանչյուրի հնարավորությունները: