Կոտայքի մարզպետը շնորհավորել է Անկախության տոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կ Գուլոյանը շնորհավորել է անկախության տոնի կապացությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Սիրելի հայրենակիցնե՛ր,
Անկախությունը մեր ազգի դարավոր բաղձանքն է, որն արդեն իսկ 24 տարվա պատմություն անգնահատելի ձեռքբերում է:

Վստահ եմ, որ յուրաքանչյուրս քաջ գիտակցում ենք այս տոնի արժեքն ու կարևորությունը և այդ վեհ տրամաբանությամբ էլ պետք է կարողանանք ամուր, անխախտ ու հաստատուն պահել հայրենի պետականությունը ու մեր սահմանների անսասանությունը:

Սեպտեմբրի 21-ի կապակցությամբ հնչող շնորհավորանքների հետ մեկտեղ հաջողություններ պետք է մաղթենք մեր հայրենիքի շարունակական զարգացման և առավել հզորացման բոլոր գործընթացներին ու ցանկանանք, որ այսուհետ ևս իրականություն դառնան համայն հայության բոլոր երազանքները:
Հայաստանի Հանրապետության նորօրյա պատմության ամենակարևոր իրադարձության՝ Անկախության տոնի առիթով կրկին շնորհավորում եմ և ցանկանում ամենայն բարիք»:

 




Լրահոս